GalaTV.am-ը գրում է․

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական օրակարգում էլ Հայաստանն իր ուրույն տեղն ունի՝ դատելով այս տարվա ընթացքում Հայաստան եւ Արցախ իրականացված եւ իրականացվող այցելություններից: Գալուստ Սահակյանը նշեց, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ հայ-ֆրանսիական կապերը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայուն զարգացում են ապրել, եւ այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններին բնորոշ են քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական մակարդակով հաստատված արդյունավետ համագործակցությունը, մշակութային, կրթական, գիտական սերտ առնչությունները: Խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ բարձրաստիճան քաղաքական երկխոսության կայուն դինամիկան ապահովվում է Հայաստանի եւ Ֆրանսիայի Նախագահների փոխայցերով, իսկ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին կատարած պետական այցը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դրա ժխտումը դատապարտելու գործում նրա հանձնառությունները նոր լիցք կհաղորդեն հայ-ֆրանսիական հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը: Նա, բարձր գնահատելով բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, հույս հայտնեց, որ այդ խմբերը, լավագույնս օգտագործելով միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց ծանրակշիռ նպաստը բերել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու սերտացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել