Azatutyun.am-ը գրում է․
Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը երկուշաբթի օրը բացասական եզրակացություն տվեց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծին, որով ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, մասնավորապես ազատել հողի և անշարժ գույքի հարկից, 50 տոկոսով փոխհատուցել գազի, հոսանքի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձը և այլն:
Հանձնաժողովի «Ժառանգություն», ՀՅ Դաշնակցություն և «Օրինաց երկիր» խմբակցությունների անդամները չէին մասնակցում այսօրվա նիստին: Նախագծին դրական եզրակացություն տալուն կողմ քվեարկեց միայն Նիկոլ Փաշինյանը: Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները [ընդամենը 5 պատգամավոր] քվեարկեցին ձեռնպահ:
Հանձնաժողովի նախագահ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Ստեփան Մարգարյանը Փաշինյանին առաջարկում էր ժամանակավորապես հետաձգել այսօրվա քվեարկությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



