Ինձ միշտ հետաքրքրել է, թե իրականու քանի հայ կա աշխարում։
Հարցիս պատասխանը կարելի է ասել ստացա, կարդալով այս հոդվածը.

Մինչ այժմ աշխարհում հայերի թվաքանակը ցածր ցուցանիշ ունի: Հարցին, թե քանի՞ հայ կա ամբողջ աշխարհում ներկայացնում են տարբեր` 9,5 մլ.-ից մինչև 75 մլն: Եկեք վերլուծենք այս թվերը, քանի որ կարևոր է իմանալ հայ ազգի իրական թվաքանակը և, հետևապես, նախագծել նոր հողերի գաղութացման հարցը: Հայաստանի և սփյուռքի հիմնական աշխատանքը պետք է ուղղված լինի “սպիտակ” հայերի վերածննդին, այսինքն այն հայերի, ովքեր “սպիտակ” գենոցիդի մաս են դարձել: Հատուկ ուզում եմ նշել, որ տվյալ հաշվարկներում հաշվի են առնվել այն հայերը, ովքեր պաշտոնապես իրենց հայ են համարում: Հաշվի չեն առնվել այն հայերը, ովքեր միջնադարում և նոր դարաշրջանում Անատոլիայում և Ադրբեջանում ենթարկվել են թուրքացման և իսլամացման, արաբացման և իսլամացման` Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, քրդացման՝ Հյուսիսային Իրաքում, իրանացման՝ Իրանում, վրացականացման՝ Վրաստանում, հունականացման` Հունաստանում և այլն: Ինչու՞ չենք հաշվում այս հայերին, քանի որ ժամանակահատվածը հսկայական է և այդ գենոֆոնդը հայկական արմատներին պրակտիկորեն անհնար է: Ուստի պետք է ուշադրություն դարձնել 20-րդ-ին և 21-րդ դարի սկզբին: Այս դարաշրջանում “սպիտակ” գենոցիդի” ենթարկված հայերին Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերի շնոհիվ հնարավոր է վերդարձնել հայկական արմատներին: Նախ և առաջ պետք է ճշտել քանի հայ կա աշխարհում, հետո մտածել` ինչպես նրանց հետ բերել: Եթե հայ համարենք միայն նրանց, ովքեր հարազատ և միակ լեզու են համարում հայերենը, ապա ստացվում է 9,5 մլն մարդ: Այս կերպ մտածող թշվառականների ձեռքով կրկին իրագործվում է կանխամտածված “սպիտակ” հայերի գենոցիդը: Նման դիրքորոշումն ավելի է խորացնում “սպիտակ” հայերի ցեղասպանության խնդիրը: Դրա համար նրանք, ովքեր կրճատում են ”սպիտակ” հայերին հայերի թվաքանակից, խորհուրդ ենք տալիս անձնատուր չլինել սպիտակ գենոցիդին և սկսել հայերին իրենց արմատներին վերադարձնելու գործընթացը, ինչի համար պետք է նպատակաուղղված աշխատանք կատարել նշված ուղղությամբ, բայց նախ և առաջ պետք է իմանալ, թե քանի հայ կա ամբողջ աշխարհում տվյալ պահին:
Այսպես, սկսենք 1897 թվականից: Այդ թվականին աշխարհում հաշվվում էր 5 մլն. հայ (ըստ "Սանտկ Պետերբուրգյան տեղեկագրերի" №72, 1897 թ.): Ցեղասպանության զոհերի, պատերազմների ժամանակ զոհվածների և այդ ամենի արդյունքում չծնված մարդկանց թվաքանակը կազմել է 12մլն: Եթե համարենք, որ այսօր աշխարհում կա ընդամենը 9,5 մլն. հայ, ապա ստացվում է, որ վերջին 113 տարիների ընթացքում “սպիտակ” ցեղասպանության զոհ են դարձել 26.641.996 հայ: Ստացվում է, որ այսօր աշխարհում ապրում է 35.641.996 հայ, և եթե այս թվին գումարենք զոհ դարձած 12 մլն. հայերին, ապա կստացվի 47.641.996 մարդ: Փաստացի այսօր աշխարհում ապրում է 35,6 մլն. հայ, որոնցից 9,5 մնլ. է միայն հայալեզու: Իսկ ու՞ր են մնացածը: Ինչու՞ նրանց չեն հաշվում կամ չեն փնտրում: Ինչու՞ են նրանց մշտապես հաշվարկներից դուրս թողնում: Պետք է ամեն կերպ պայքարել նրանց` իրենց հայկական արմատներին վերադարձնելու համար: Այդ 36-40 մլն. հայերին ապրելու համար հող և տարածք է պետք, բայց համարենք բավարար հող ունենք, բայց հայերն ու՞ր են: Հայերը պետք է կարողանան ավելի ճկուն միջոցներով ապացուցել իրենց հայության փաստը:
Այսպես` 1897 թվականին աշխարհում կար 5 մլն. հայ: Հայտնի է, որ 1898-ից մինչև 1930 հայերի տարեկան աճը 3 % է եղել, ինչը նշանակում է, որ 5մլն. 1930 թվականին դարձել է 12.875.408 մարդ: 1931 թվականից մինչև 1940 թ.-ը աճը կազմել է 2,5%, հայերի թիվը հասավ արդեն 16,481,607 մարդ: 1941-1948թ.թ-ներին տարեկան 2% աճ է գրանցվել` արդյունքում ստացվեց 19,310,826 մարդ, իսկ 1949 թ.-ից մինչև 1960 թ.-ը հայերի տարեկան աճը 2,5% է կազմել, ինչի արդյունքում արդեն 1960 թվականին հայերի թիվը պետք է հասած լիներ 24,490,791 մարդու: Սկսած 1961թ.-ից մինչև 1994 թ.-ն աճը կազմել է 1,5%` արդյունքում ատացվել 40,630,108 հայ: Սկսած 1991 թ.-ից մինչև 2010 թ.-ը վերցնենք տարեկան աճի ամենացածր տեմպը` 1%, արդյունքում ստացվեց 47,641,996 մարդ: Ստացված թվից հանում ենք 12 մնլ. զոհերին և նրանց չծնված սերունդներին և ստանում ենք 35,641,996 մարդ: Նշեմ, որ սա մինիմալ թվաքանակն է, որից էլ հանում ենք հայալեզու 9,5 մլն. հայերին և ստանում ենք 26 մլն. հայ: Մաքսիմալ թիվը կարող է հասնել 39.559.020 մարդու, որից էլ հանում ենք 9,559,020 և ստացվում է մաքսիմում 30.000.000 մարդ: Ու՞ր են այս 26-30 միլիոն հայերը: Ու՞ր են: Ինչու՞ մենք նրանց չենք փնտրում: Նրանք կան, իրական են, ֆիզիկապես գոյություն ունեն, պետք է միայն գտնել նրանց: Վերջիվերջո նրանք չէին կարող անհետանալ:

Նյութը՝ Maxinfo.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել