Armlur.am-ը գրում է․
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հյուսիսում չորս ինքնաշեն ռումբ է պայթել: Միաժամանակ պայթյուններ են հնչել Գարբիա նահանգի կենտրոնը հանդիսացող Տանտ քաղաքում: Պայթուցիկ սարքերը գործել են ակումբի, հոսպիտալի և քաղաքի գլխավոր հրապարակի տարածքում: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, ահաբեկչության արդյունքում ոչ ոք չի տուժել: Ավելի ուշ ևս մի քանի ռումբ է հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած սակրավորներին հաջողվել է վնասազերծել դրանք: Սեպտեմբերի 21-ին Կահիրեում՝ Եգիպտոսի արտգործնախարարության շենքի մոտ, պայթել է պայթուցիկով ավտոմեքենա: Նախնական տվյալներով, երկու ոստիկան զոհվել է: Նրանցից մեկը մահացել է տեղում, երկրորդը՝ հիվանդանոցի ճանապարհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/234426/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել