1in.am-ը գրում է․
Գիտնականները կարծում են, որ 2880թ. մարտին Երկիրը կարող է բախվել աստղակերպի հետ, ինչը կհանգեցնի մարդկության ոչնչացման:
Ամերիկացի գիտնականները ենթադրել են, որ Երկիրը կարող է ոչնչանալ 2880թ. մարտի 16-ին, 1950 DA աստղակերպի հետ բախման հետևանքով, հայտնում է The Daily Mail-ը:
Երկնային մարմնի շառավիղը կազմում է մոտ 1 կմ: Աստղակերպը կարող է բախվել Երկրին Ատլանտյան օվկիանոսի հատվածում մոտ 61 հազար կմ/ժ արագությամբ:
Թեև բախման հավանականությունը ընդամենը 0,3% է, սակայն դա 50%-ով ավելի է, քան այլ տիեզերական մարմինների հետ բախման հնարավորությունը:
Բախման դեպքում պայթյունի հզորությունը, ըստ գիտնականների, կկազմի 45 հազար մեգատոննա տրոտիլ: Դա կհանգեցնի ցունամիի, որը կփոխի երկրագնդի կլիման և կոչնչացնի մարդկությունը:
Առաջին անգամ 1950 DA աստղակերպը հայտնաբերվել է 1950թ. փետրվարի 23-ին:
Նախորդ դիտարկումներով՝ աշխարհի վերջը պետք է գար 2012թ. դեկտեմբերի 21-ին:



