Ուկրաինական ճգնաժամի հետագա զարգացման հավանական սցենարները երկուսն են: Մեկը պայմանականորեն կարելի է աանվանել «Կորեական», իսկ մյուսը՝ «Վյետնամական»:
«Կորեական» սցենար
Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, կամ էլ ամբողջ Դոնբասսը, կամ էլ ամբողջ Նովոռոսսիան (կախված նրանից, թե որքանով կնպաստի դրան Ռուսաստանը և որքանով դրան կհակազդեն Ուկրաինան ու Արևմուտքը) անջատվում են Ուկրաինայից ու ստեղծվում է նոր պետություն, որը թեև ունի լրիվ նույն էթնիկական ֆոնը, ինչ մնացած Ուկրաինան, գտնվելու է դիմակայության մեջ մնացյալ Ուկրաինայի հետ: Ճիշտ այնպես, ինչպես եղավ Կորեայում, երբ լրիվ նույն ազգը բաժանվեց երկու թշնամական ճամմբարների, իսկ նրանց լարված դիմակայությունը կորեական թերակղզու վրա շարունակվում է մինչ օրս:
Այս սցենարը ձեռք չի տալիս ոչ Ուկրաինային, ոչ Ռուսաստանին, իսկ Արևմուտքին ձեռք է տալիս միայն մասամբ, քանի որ մի կողմից բավարարում է Ռուսաստանի սահմանների մոտ պերմանենտ լարվածության գոտի ունենալու շահը, բայց մյուս կողմից միանգամից զրկում է նրան տնտեսական շահերը բավարարելու հնարավորությունից, քանի որ ակնհայտ է, որ պռոռուսական ու ռեսուրսներով հարուստ Արևելքը չի պատրաստվելու իր ռեսուրսները կիսել ո՛չ Կիևի, ո՛չ արևմտյան ընկերությունների հետ: Արդյունքում Արևմուտքը ոչ միայն տնտեսական շահ չի ունենա, այլև ռեալ կորուստների կբախվի, որովհետև ստիպված կլինի «պահել» այն, ինչ կմնա Ուկրաինայից նման բաժանումից հետո, իսկ ավելի հեռու հեռանկարում, նաև կկանգնի Ռուսական տնտեսական սանկցիաների փաստի առջև:
«Վյետնամական» սցենար
Ինչպես գիտենք պատմությունից, Վյետնամը ևս երկու մասի էր բաժանվել Կորեայի պես ու երկարատև և արյունալի պատերազմի արդյունքում, որին ներքաշվել էր նաև ԱՄՆ-ը, կոմունիստական Հյուսիսը ի վերջ հաղթանակեց ու վերամիավորեց երկիրը, իսկ այսօր Վյետնամը շատ դինամիկ զարգացող պետություն է, որն իր ՀՆԱ-ով շուտով կհավասարվի Ռուսաստանին, իսկ աշխարհաքաղաքական ամբիցիաները այնքան առողջ են ու մեծ, որ տարծքային ամբողջականության հարցերով Վյետնամը չի վախենում հակադրվել անգամ Չինաստանին:
Իրականում, կա մեծ հավանականություն, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը նորից կսկսվի, որովհետև այս հրադադարի գլխավոր պատճառը նրանում էր, որ ստեղծվել էր պարոդոքսալ մի իրավիճակ, երբ կողմերից մեկը էլ չէր կարողղանում դիմադրել, իսկ մյուսը էլ ուժ չուներ հարձակվելու ու գրավածը պահելու:
Ուստի, երբ կողմերը շծունչները տեղը բերեն, նորից տուրուդմփոցը կսկսվի ու եթե այս սցենարն ենք քննարկում, ապա կողմերից մեկը վճռական հաղթանակ կտաննի մյուս հանդեպ, որի արդյունքում կամ Կիևին կհաջողվի ճնշել Արևմուտքի ապստամբությունը, կամ էլ ապստամբներին կհաջողվի գրավել Կիևն էլ, ներկայիս Կիևի հենարրան հանդիսացող Արևմուտքն էլ որ ըստ երևույթին կստեղծվի նոր Ուկրաինա, որը կլինի դաշնային պետություն, չի ունենա Ղրիմը, բայց կպահպանի բացի Ղրիմից ունեցած ողջ տարածքները: Փաստացի, սա նաև կնշանակի Ռուսաստանի խոշորագույն աշխարհաքաղաքական հաղթանակ, կամ էլ պարտություն, եթե Կիևը կարողանա Արևմուտքի օգնությամբ ճնշել Դոնբասսի ապստամբությունը: