Տուտուզը և ծիծիկները բացելու սիրահար մեր աստղիկներին ո՞նց համոզենք, որ հայերնասիրական երգերից հեռու մնան: Չէ իրոք էլի, արդեն համը հանում են: Օրինակ վերցնենք Լիլուին: Ես որ ասում եմ Լիլու, առաջին բանը որ մտքիս գալիս ա, էս նկարներն են, մեկ էլ էն «Թաց է սերը» երգն ու դրա հոլովակը: Իրա մնացած երգերն ու հոլովակները, իրա բեմական կերպարը էդ նիշայում ա ու դա ինքնին նորմալ ա: Մեկը օպերայում ա երգում, մեկը բալլադաներ ա երգում, մեկը հեղինակային երգի ոլորտում ա, մյուսը ծիծիկ-տուտուզներով հագեցած էստրադայինում... չեմ դատապարտում դրա համար, բայց դատապարտում եմ, երբ իրանց ծիծիկ-տուտուզը թողած, գալիս ու սկսում են ռազմահայրեննասիրական երգեր երգել, կամուֆլյաժ հագնել, ազգային արժեքներ օգտագործել...
Խնդրեմ, Լիլուի հոլովակը... ախր էդ հոլովակում ինչքան էլ խննոցի ու հայաստանի դրոշ ցույց տան, ինչքան էլ բանակի զինանշանի ֆոնին Լիլուն թռվռա, ինչքան էլ երեկոյան զգեստով Գառնու տաճարի առջև երգի, մեկ ա, ես էլի իրա անունը լսելուց իրան ոչ թե հայկական տարազով ռազմահայրենասիրական երգեր երգող եմ պատկերացնելու, այլ որպես բազկաթոռին մերկ նստած, կամ էլ թափանցիկ շորի հետևում կռահավող գեղեցիկ կրծքով ու թաց սիրո մասին երգող երգչուհու:
Էլ ինչ իմաստ կա ժանրային տենց փոփոխություններ անելու, առավել ևս, որ երգն էլ եսիմ ինչ մի բոմբ չէր, որ ասես հիթ ա դառնալու: Մնացեք ձեր տեղերում էլի, ախպոր պես: Մի քիչ կոպիտ կարող ա հնչի, բայց ծիծիկ տուտուզները մեզ պետք են իհարկե, բայց ոչ ազգային-հայրենասիրական երգերի ոլորտում: