Galatv.am-ը գրում է․

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ սույն նախագծով պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ տրամադրել ադրբեջանական զինված ուժերի դիտակետի տակ գտնվող հայկական բնակավայրերին: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ ամառվա իրադարձությունները ցույց տվեցին, որ կան սահմանամերձ համայնքներ, որոնք առավել խոցելի են: «Դրանք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության ներքո, եւ հատկապես ամառվա շրջանում զարգացած իրադարձությունները ցույց տվեցին, որ պետական քաղաքականությունը որոշակիերոն ճշգտրելու եւ սահմանապահ համայնքների բնակիչներին քաղաքական հավաստիացումներ տալու ժամանակն է առ այն, որ պետությունը կանգնած է այդ համայնքների եւ բնակիչների թիկունքին»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ առաջացավ գաղափար դուրս բերել առավել խոցելի համայնքները եւ ձեւավորել նման նախագիծ:

Պատգամավորն ասաց, որ օրենքով նախատեսվում է բնակիչներին մասնավորապես տալ որոշակի արտոնություններ, այն է` պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի կեսը, նրանց ազատել հողի և սահմանապահ համայնքների տարածքում ունեցած անշարժ գույքի հարկերից, կրկնապատկել այդ համայնքներին բյուջեից հատկացվող դոտացիաները, մեկամսյա ժամկետում օթևանով ապահովել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով իրենց տներից զրկված բնակիչներին: Սահմանապահ համայնքներում ու դրանց հարակից տարածքներում ականների պայթյուններից, կրակոցներից վիրավորվածներին բուժել պետական միջոցներով, զոհված քաղաքացիների ընտանիքներին հատկացնել միանվագ օգնություն երկու միլիոն դրամի չափով՝ հուղարկավորության ծախսերի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել