Ամիսներ առաջ ամբողջ համացանցը ցնցեց ամերիկյան բանակի երիտասարդ սպայի մասին դժբախտ պատմությունը: Այսօր Հարսանիք բլոգը իր ընթերցողին ներկայացնում է այդ ողբերգության երջանիկ ավարտը:
Թեյլոր Մորիսը ծառայում էր Աֆղանստանում: Այս տարվա սկզբին համացանցը ողողեցին նրա նկարները: Այն բանից հետո, երբ տղան հայնվեց ականապատված ճանապարհի վրա, նրա կյանքը մեկընդմիշտ փոխվեց: Նա կանգնել էր անմիջապես ականի վրա, և հիշում է այդ ողբերգության բոլոր մանրամասները: Հիշողության մեջ դրոշմել է հատկապես այն պահը, երբ նա հասկացավ, որ զրկվել է ոտքերից և ձեռքերից:
Պետք է նշել, որ ամերիկյան միայն հինգ վետերան է կարողացել ողջ մնալ այդպիսի վնասվածք ստանալուց հետո:
Թեյլորին ԱՄՆ-ում սպասում էր սիրելի աղջիկը՝ Դանիելան: Երբ նա իմացավ, թե սիրելիի հետ ինչ դժբախտության է պատահել, պարզապես շոկի մեջ էր հայնվել: Այդպիսի վերքերից հետո վերականգնողական գործընթացը շատ բարդ է և երկարատև, սակայ աղջիկը ոչ միայն չլքեց կյանքի ծանր հարված ստացած սիրելիին, այլև սկսեց նրա հետ հավասար պայքարել հանուն կյանքի: Նա ամեն ինչում և ամեն կերպ օգնում էր Թեյլորին, որպեսզի իր սիրելին իրեն ոչ մի հարցում ոչ լիարժեք չզգա: Դանիելան կարծում է, որ իրենք շատ երիտասարդ են, և 23 տարեկանում կյանքը դեռ իրենց առջևում է և իր սիրելին դեռ կկանգնի ոտքի:
Ընդամենը մի քանի օրում նվիրատվությունների կայքում Թեյլորի համար հավաքվեց 250 հազար դոլարից ավել գումար: Այժմ նա անցնում է անհրաժեշտ վերականգնողական գործընթացը: Իսկ մինչ այդ սիրառատ և հավատարիմ զույգը հասցրել է նաև ամուսնանալ:
Դե ինչ, մաղթենք նրանց էլ ավելի շատ ուժ և սեր, և դիտենք այս անչափ հուզիչ պատմությանամբողջական ֆոտոշարքը: