Մենք պարտավոր ենք ամեն ինչից օգուտ քաղել
Այսօր առավոտվանից մի տեղեկատվություն է մամուլում շրջանառվում, որը մի կողմից որպես հարևան ինձ տխրեցրեց, իսկ մյուս կողմից կարելի է ասել մի փոքր ուրախացրեց:
Եվ այսպես՝ Թեհրանը տառապում է ջրի պակասից, սովորական տեմպով ջուր մատակարարելու համար ջրի պաշարները ընդամենը մի քանի օր կբավականացնեն: «Ջրի առաջացած խնդիրը նշանակում է, որ մայրաքաղաքը այլևս չի կարող ընդունել նոր բնակիչների»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին:
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, կարելի է ասել նախախնամությունը մեր օգտին է աշխատում, մի կողմից ՌԴ-ի կողմից եվրոպական ապրանքների նկատմամբ կիրառվող սանկցիաները լավ հող են ստեղծում Հայաստանից գյուղմթերքներ արտահանելու համար, մյուս կողմից Իրանը իր ջրային խնդիրներով, չէ որ Հայաստանը ջրերի երկիր է և լավ կազմակերպման արդյուքնում կարելի է մեծ եկամուտներ ստանալ:
Մնում է, որ մեր կառավարությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, սակայն անկեղծ ասած մի փոքր թերհավատությամբ եմ լցված հայրենի կառավարության հանդեպ: