1in.am-ը գրում է․
ԱՄՆ-ում անհետ կորել են 3 աֆղանցի զինծառայողներ: Նրանց վերջին անգամ տեսել են Հայանիս քաղաքի (Մասաչուսեթս նահանգ) առևտրի կենտրոնում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Զինծառայողները ժամանել էին ԱՄՆ սեպտեմբերի 11-ին՝ մասնակցելու աֆղանա-ամերիկյան համատեղ զորավարժություններին:
Իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով՝ չկա ոչ մի նախանշան այն բանի, որ զինծառայողները կարող են իրենցից վտանգ ներկայացնել: Կորածների որոնողական աշխատանքներով զբաղվում է ոստիկանությունը: Գործի հետաքննությանը միացել է ՀԴԲ-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1434332.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել