Մեծ Բրիտանիայում իրարանցում է առաջացրել միանգամից մի քանի գրքի հրատարակումը` ի պաշտպանություն ամուսնական անհավատարմության: Օրինակ՝ «Սեքսը այգաբացին» (Sex at Dawn) գիրքը վիճարկում է լեգենդը` իբր միաամուսնությունը կամ մոնոգամիան Homo Sapiens-ի բնատուր հատկությունն է:
The Guard
ian-ի թղթակից Հելեն Քրոյդոն այդ թեմային վերաբերող հոդվածում նշում է ևս մի քանի գրքի անուն` Քեթրին Խակիմի «Նոր կանոններ: Համացանցային ծանոթությունը «կողմնակի խաղերում» և էրոտիկ իշխանությունը» (The New Rules: Internet Dating, Playfairs and Erotic Power) և Ալեն դը Բոտանի «Ինչպես ավելի շատ մտածել սեքսի մասին» (How to Think More about Sex):
Բոլոր հեղինակները հիմնվում են օբյեկտիվ փաստերի վրա:
Առաջինի գրքի հեղինակը, հենվելով սոցիալական հետազոտությունների վրա, հանդես է գալիս սոցցանցերի օգտին, որտեղ ամուսնացած կանայք և տղամարդիկ փնտրում են մեկը մյուսին` արտաամուսնական կապերի շրջանակներում: Ռոմանտիկ կապը և երկար ծանոթությունը վատ համադրություն են: «Էյֆորիան և փոխադարձ հրապուրանքը զիջում են իրենց տեղը վեճին` թե ով է թափելու աղբը»: Հեղինակի տվյալների համաձայն՝ ռոմանտիկ սիրահարվածության սկզբնական փուլում ուղեղը «բառացիորեն հագենում է դոպամինով», ինչպես թմրամոլը օգտագործում է թմրամիջոց:
Բարեբախտաբար, միասին երկար ապրած զույգերը որոշ չափով հանգստանում են, քանի որ ուղեղը արդեն «լողում» է մեկ ուրիշ հորմոնի` օկսիտոցինի մեջ: Սեռական պահանջները փոխարինվում են կապվածության և ապահովվածության զգացողություններով:
Անհրաժեշտ է հրաժարվել ամուսնության հանդեպ միանշանակ վերաբերմունքից, ամուսնական դավաճանությունը միշտ էլ լինելու է, եզրափակում է Քրոյդոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել