«Այսօր բողոքական եկեղեցին ժիպակ է դարձել (սնդիկ), որ ամենափոքր հարվածից, մի չնչին զարկից հարյուրավոր մասերի կցնդի» Միքայել Նալբանդյան

151 տարի առաջ, Միքայել Նալբանդյանը Կոստանդնուպոլսում լույս տեսնող «Մեղու» պարբերականում տպագրված մի հոդվածի արձագանքելով, կատարել էր այս դիտողությունը, որն այսօր էլ արդիական է և ցավոտ թեմա բողոքական եկեղեցիների համար:

Անշուտ, հարկ է անրադառնալ այն խոցերին, որոնք տարածվելով Քրիստոսի տեսանելի մարմնի՝ բողոքական եկեղեցիներում, շարունակական ցավ են պատճառում նրան՝ պարբերաբար բզկտելով այն և քայլեր ձեռնարկել դրանց հետագա տարածումը կասեցնելու համար:

Վերջերս, հետազոտությունները երևակեցին այն պատճառները, որոնք խոչնդոտում են բողոքական եկեղեցիների աճը: Պատճառներից մեկը, եկեղեցիներում տիրող շարունակական վեճերն ու բաժանություններն են: Անշուշտ, չենք կարող պնդել, թե դա զուտ եկեղեցական ներքին խոհանոց է և այն վերաբերվում է միայն եկեղեցական համայնքին, քանի որ, հաճախ այդ վեճերը հանրայնացվում են՝ դուրս գալով եկեղեցական համայնքի սահմաններից և բացասական կարծիք ձևավորում  այլոց մոտ: Ուստի, հարկ է մի կողմ թողնել խնդիրների քողարկման ապարդյուն փորձերը, քանի որ դրանք, ժամանակի ընթացքում ջրի երես դուրս գալու հատկություն ունեն, սակայն, ունենք ևս մեկ խնդիր, դրանց անվերջանալի անլուծության խնդիրն է, որը թվում է, թե երբեք չի ավարտվի:

    Արամ դպիր Դիլանյանն իր հոդվածներից մեկում գրում է. (blognews.am 05.09.14)

«Երբ Եկեղեցու մարմինը այս կամ այն պատճառով լիարժեք չի գործում, ապա դրանից տուժվում է միայն ժողովուրդը: Այսինքն՝ քանի դեռ մենք ունենք չլուծված խնդիրներ,         միշտ կունենանք          ճնշված ժողովուրդ»:

Ըստ այդ հարցման, թե ի՞նչու հավատացյալներն իրենց ծանոթներին չեն հրավիրում   եկեղեցի, հարցվողների մեծամասնությունը պատասխանել է, որ պատճառը եկեղեցում տիրող խնդիրներն են: Միշտ չէ, որ եկեղեցում խնդիրներն ու առկա տարաձայնությունները տեսանելի են, սակայն դա չի նշանակում, որ հավատացյալները ոչինչ չեն նշմարում, ոչինչ չեն տեսնում կամ գլխի չեն ընկնում: Պատճառները լինում են տարբեր, ծառայողական տարաձայնություններից սկսած մինչև անձնական ամբիցիաներ, որոնք հաճախ եկեղեցին կանգնեցնում են բաժանման փաստի առջև՝ իսկ հավատացյալներին ընտրության: Հարկ է նշել, որ կաթողիկե և ուղղափառ եկեղեցիներում նման խնդիրները ավարտվում են այս կամ այն հոգևորականի կարգալուծությամբ, որը թեև ցնցում է համայնքը, սակայն անքակտելի թողնում եկեղեցական կառույցը: Մենք, կամա թե ակամա եկեղեցին վերածում ենք մարտի դաշտի, որտեղ շարունակական պայքարում իրենց հոգևոր մահն են գտնում բազմաթիվ փրկված հավատացյալներ:

Ամերիկյան մեգաեկեղեցու եպիսկոպոս Թի դի Ջեյկն իր քարոզներից մեկում ասումէ,-«Երբ Հիսուսն եկավ Գերգեսացիների երկիրը, նրա առջև մի դիվահար դուրս եկավ ևՀիսուսը հարցրեց նրան, անունդ ի՞նչ է, ի պատասխան դևերըպատասխանեցին,-«լեգեոն»: Լեգեոնը ոչ միայն բազմահազար զինվորների գունդն էր,այն խորհրդանշում էր նաև այն կարգն ու կանոնն ու մարտական բարձրպատրաստվածությունը, որն այդ բանակի հաղթանակների գրավականն էր և դևերիօգտագործած բառն հենց այդ էր նշանակում: Սակայն, այսօր կա մի խնդիր, չկա այդնույն կարգապահությունը Քրիստոսի եկեղեցիներում, քանի որ նրանք պատերազմումեն իրար դեմ: Թի Դին հայտարարում է,- ժամանակն է, որ Աստծո տանը նույնպեսհաստատվի կարգ ու կանոն»:

Ի՞նչու հրավիրել այլոց եկեղեցի, երբ նրանք կարող են մասնակիցն ու ականատեսը դառնալ նման երևույթների: Սա այլոց գայթակղություններից ապահովագրելու ներքին և անբացատրելի մի զգացողություն է, մի  քայլ, որն ինքնին կասեցնում է եկեղեցու հետագա զարգացումն ու տարածումը:

Ժամանակակից աշխարհում, կյանքն այնպիսի արագությամբ է զարգացումներ ապրում, որ մարդկությունն առաջացել է անդարձելի կորուստի ընթացքի մեջ և ավելի քան երբեք, այսօր եկեղեցիները կարիք ունեն համերաշխության և միաբանության, քանի որ եկեղեցու առջև ծանրացած մարտահրավերները սպառնում են նրա գոյությանը: Զարմանալի չէ արդյո՞ք այն փաստը, որ Հիսուսն իր մահից առաջ, մտահոգված էր իր աշակերտների միաբանության համար և այլ խնդրանքի փոխարեն աղոթում էր. « …Ով Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունովը, որոնց տվիր ինձ, որ մեկ լինեն ինչպես մենք» Հովհաննես 17:11h.:

Վստահ եմ, որ հիմա է ժամանակը, որպեսզի եկեղեցիներն ու հոգևորականները, ինչպես նաև հավատացյալները, մի կողմ դնեն տարաձայնությունները, լուծեն սեփական վախերի, հոգևոր և մարմնական ծուլության խնդիրները և լծվեն փրկարար Ավետարանի բարի լուրի տարածմանը և սերմեն՝ ոչ թե գայթակղություններ, այլ փրկարար Խոսքը: Եկեղեցին իրավունք չունի տրվելու աշխարհիկ մտածելակերպին և հոսանքներին, քանի որ իր առաքելությունը կայանում է կորսվող աշխարհին Քրիստոսի սիրո և փրկարար քավության մասին լուրը քարոզելու մեջ: Եկեղեցին խոստում ունի Հիսուսից, ով իր թանկարժեք արյունով գնեց այն և խոստացավ, որ եկեղեցին լինելու է անհաղթ և որ նույնիսկ դժողքի դարպասները չեն կարողանալու հաղթել նրան:

Աստված մեզ առաջնորդ և օգնական

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել