Ակնհայտ է, որ դեռ շատ հանցագործներ կներշնչվեն սաֆրովի ազդեցությամբ: սաֆարովն ինքն էլ, այդ դիվահար ակտն իրականացրել է մեկ այլ ազդեցությամբ: Նման ախտը բուժվում է միայն պատժով, որն ուղղված է ոչ թե միայն կոնկրետ սաֆարովների դեմ, այլ՝ քաոսի՝ ընդհանրապես: Պետք է հիշել, որ կառավարությունները <ամոթի> զգացումով չեն ղեկավարվում, և հաճախ կարող են ընկղմվել ու ընկղմել քաոսի մեջ, քանի դեռ մոլորակի բարոյական ապաքինման ուժերը քնած են և համակարգված չեն: Այդու, ընդունելի չէ, որ մեր կառավարությունը, իր սպային ուղարկելով օտար երկիր, միամտացրել է նրան, հարկ չհամարելով նախօրոք հրահանգավորել, որ թշնամիների շրջապատում է լինելու, որ պահպանի զգոնությունը նաև քնելիս, որ միշտ հիշի-ներկա թուրքը նույն թուրքն է, որ կիրառի <մի՛ սպանվիրն> ու <մի՛ սիրիր թշնամուն>, որ պատրաստ լինի հակառակորդի տարբեր և անսպասելի հնարքներին դիմակայելու, որ բախումներն անխուսափելի են լինելու և հարկ է տեսնել թշնամուն և միշտ հաղթել նրան:
Շատ հայ երիտասարդներ էլ կներշնչվեն Գուրգեն Մարգարյանի ազդեցությամբ, բայց թող հիշեն, որ քնած ժամանակ խավարի ուժերին զորացնելու փոխարեն, պետք է արթնանան և Արևածագը հաղթանականորեն դիմավորեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել