Aroxj.am-ը գրում է․
Ցելյուլիտը արագ առաջացող, բայց դանդաղ վերացող երևույթ է, որ կնոջ համար նույնքան սարսափելի է, որքան աչքերի տակի կնճիռները կամ պարանոցի մաշկի անհարթությունները: Մի պահ մոռանում եք առողջ սննդակարգ, վարժությունների ու ակտիվ կյանք վարելու մասին, երբ ավելորդ քաշը ու անառողջ սնունդը ձեր մարմնի վրա <<դաջում են>> այդ տհաճ անհարթությունները: Ցելյուլիտի հիմնական պատճառներն են ավելորդ քաշը, նստակյաց կյանքն ու ճարպերով հարուստ սնունդը: Եթե այս 3 պատճառներից և ոչ մեկի դեմ չեք պայքարել, ապա զարմանալ պետք չէ, բայց ցելյուլիտի դեմ պայքարելու ճիշտ ժամանակն է:
Ցելյուլիտի դեմ պայքարի մեթոդները բազմաթիվ են գերժամանակակից ու նույնիսկ տեխնոլոգիական միջոցներից մինչև կրեմեր և տնային պայմաններում պատրաստված քսուկներ: Սկսենք ամենապարզից՝ ինչպես վերացնել ցելյուլիտը՝
Վարժություններ
Ինչպես վերևում նշեցինք ցելյուլիտը ավելորդ քաշի ու նստակյաց կյանքի հետևանք է: Հետևաբար պետք է սկսել ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ դրա պարզագույն ճանապարհը դիետան է և երկրորդ կարևոր գործոնը վարժությունները: Կատարեք այն վարժությունների խումբը, որոնցով կմարզվի հատկապես ցելյուլիտից տուժած հատվածները: Մկանների գերլարումը այդ հատվածներում կարծես <<հարթեցնում է>> մաշկը և ցելյուլիտը ժամանակի ընթացքում կնահանջի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ