ArmnewsTV․am-ը գրում է․
Դարպասի գյուղապետը տավարածի ահազանգով է` սար բարձրացրել, գայլերը նրա նախրից կովեր են տարել: Նախրապանն առավոտյան ութսուն կով է արոտավայր տարել, երեկոյան հաշվել է անասուններին ու տեսել` հինգ կով չկա: Գայլերի ոհմակ ոչ ոք չի տեսել, բայց հոշոտված կովերը արոտավայրից քիչ հեռու են գտել:
Դարպասի գյուղապետը վնասները տեղում հաշվեց` մոտ ութ հարյուր հազար դրամ, դրամական փոխհատուցման ակնկալիք չունի, բայց կդիմի մարզպետարան: Տուժած գյուղապետը որոշել է` անկախ նրանից կօգնեն փոխհատուցել հոշոտված կովերի համար, թե` ոչ, անասնապահությամբ այլևս չի զբաղվի, կվաճառի նախիրը: Դարպասեցու համար անասնապահությունը ռիսկային գործ է: Արոտավայր չունեն, անասունը հեռու սարերն են տանում, բայց այստեղ էլ գայլերն են տարեցտարի ավելանում:
Դարպասեցի անասնապահները սարում են մնում մինչև ուշ աշուն: Ավելի շուտ չեն կարող գյուղ իջնել, անասնակերը թանկ է: Շահավետ չէ նաև սարում երկար մնալը, գայլերի հարձակումներն անպակաս են: Դարպասի ղեկավարը համոզված է` միակ փրկությունը գայլերի դեմ պայքարն է, այլապես դարպասեցին անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չի ունենա:
Տեսանյութը՝ այստեղ



