Replik.am-ը գրում է․
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարվել է վերադարձնել 25 հազար դոլար արժողությամբ ժամացույցը, որը նվեր է ստացել Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ:
Հարկ է նշել, որ ՖԻՖԱ-ն սպառնացել է պատժել բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն վերադարձնել այդ ժամացույցները: Ընդհանուր առմամբ Բրազիլիայի ֆուբոլիստ ֆեդերացիան իր 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Parmigiani ֆիրմայի 65 թանկարժեք ժամացույցներ է նվիրել տարբեր ֆուտբոլային գործակալների, իսկ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի կարծիքով, նման թանկարժեք նվերներն արգելվում են:
Սակայն Միշել Պլատինին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադարձնել նվերը, պատրաստ է այդ գումարը տրամադրել բարեգործության, սակայն ժամացույցը հաստատ ետ չի վերադարձնի:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=45996
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել