240-mm_self-propelled_mortar_2B8_SAC-2S41in.am-ը գրում է․

Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելեթեյը հաստատել է այն փաստը, որ ռուս ահաբեկիչները Լուգանսկի օդանավակայանը գրավելիս տակտիկական միջուկային զենք են օգտագործել: Այս մասին հաղորդում է Cenzor.net-ը:

«Ռուսաստանն ուկրաինացի զինծառայողների դեմ տակտիկական միջուկային զենք է կիրառել: Դա հաստատել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելեթեյը` Լեհաստանից Ուկրաինայի պատվիրակության վերադառնալու ժամանակ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մասնավորապես`Ռուսաստանի Դաշնության ուժերը Լուգանսկի օդանավակայանին երկու հարված են հասցրել «Տյուլպան» 2C4 ինքնագնաց ականանետից: Հենց այդ պատճառով էլ ուկրաինացի զինծառայողները լքել են այն: «Հարվածներն այնքան հզոր են եղել, որ շենքն ամբողջությամբ ավերել են 5-րդ հարկից մինչև նկուղ»,- ասել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել