Spa-կենտրոն՝  նորածինների համարLife.panorama.am-ը գրում է․

Ամերիկյան Հյուսթոն քաղաքում բացվել է Spa-կենտրոն նորածինների համար և կոչվում է Float Baby: Այստեղ ջրային թերապիայի սեանսից հետո փոքրիկները տեղափոխվում են մերսման սրահ: Փոքրիկի յուրաքանչյուր այցի համար ծնողները վճարում են 65 դոլար:

ենտրոնը հիմնադրել է մանկական մերսման ինստրուկտոր Քրիսթի Իսոնը, սեփական փոքրիկի ծնվելուց հետո: Նրա կարծիքով, փոքր լինելը չափազանց բարդ գործ է: «Մինչև այն պահը, երբ փոքրիկները կկարողանան ինքնուրույն շրջվել եւ սողալ, նրանք ձգտում են շարժվել, սակայն չեն կարող` նրանք հիմնականում որեւէ մեկի գրկում են կամ սայլակում: Ուստի, երբ փոքրիկներին ընկղմում ենք ջրի մեջ, նրանք զգում են այն ազատությունը, որին իրականում ձգտում են»,-ասում է Իսոնը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

http://life.panorama.am/hy/news/2014/09/20/spa-center-for-newborns/224037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել