Life.panorama.am-ը գրում է․

Սեպտեմբերի 21-ը մեզ համար նշանավորվում է երկու բացառիկ առիթներով. 1-ինը Հայաստանի Հանրապետության գլխավոր ազգային տոներից մեկով՝ անկախության հչակման 23-րդ տարեդարձով և 2-րդ` մեզ համար անչափ սպասված իրադարձության՝ Skyball օդապարիկի առաջին հանրային թռիչքով: Այս առիթով սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու մեր պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 21-ին Հաղթանակի Զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հարակից տարածքում, որտեղ կարող եք օգտվել անվճար օդապարիկ նստելու հնարավորությունից:
Միջոցառման թե օրվա, և թե անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ. 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացվեց, որին կողմ քվեարկեց ձայն ունեցող մեր հայրենակիցների 94,99 %-ը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



