1in.am-ը գրում է․
Իրաքի զինվորականները կենտրոնական Դիալա գավառում պահեստ են հայտնաբերել, որտեղ 7 մարտական հրթիռներ կան`քլորի մարտական լիցքով: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով գավառի գեներալ Ջամիլ Աշ-Շամրիին:
«Մեր զորքերը և ոստիկանությունը «դայիշ» գրոհայինների դեմ հատուկ գործողությունների ընթացքում`Դիալա գավառի էլ-Միկդադիա շրջանում 18 գրոհայինների են ոչնչացրել, այդ թվում`նրանց հրամանատարներին, նաև հայտնաբերել են քիմիական զենքի պահեստ`քլորի մարտական լիցքերով 7 հրթիռ, որոնք գրոհայինները պատրաստվում էին օգտագործել ընդդեմ անվտանգության ուժերի և Դիալայի խաղաղ բնակչության»,- ասել է գեներալը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1433208.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել