Life.panorama.am-ը գրում է․

Դերասան Գրիգոր Դանիելյանն ու կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, այսօր նշում են իրենց ամուսնության 6-ամյակը: Զույգը հակադրվում է տարածված այն կարծիքին, որ սերը ամուսնությունից հետո փոխակերպվում է հարգանքի, կամ որ այն տևում է ընդամենը մի քանի տարի: Life.panorama.am-ը ներկայացնում է նրանց համատեղ ապրած վեց տարիների փոքրիկ ամփոփումը:
Ամենագնահատելի հատկությունները
Ինչպես հայտնի է, ապագա ամուսիններն առաջին անգամ հանդիպել են «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում: Առաջին բանը, որ նրանք գնահատել են իրար մեջ եղել է անկեղծությունը: Հատկապես Գրիգորը՝ նաև գեղեցիկ արտաքինը:

Մասնագիտական խաչմերուկ
Նրանք երկուսն էլ գոհ են իրենց երկրորդ կեսի ընտրած մասնագիտությունից, ավելին՝ ամուսինները մեկ անգամ չէ, որ համագործակցել են և համատեղ ելույթներով, անգամ՝ տեսահոլովակներով են հանդես եկել: Թե´ Գրիգորը, թե´ Հռիփսիմեն ուրախ են, որ իրենց աշխատանքային ուղիները հատվել են:
Փոքրիկ վեճեր
Դրանք, իհարկե, անխուսափելի են, սակայն նրանք երկուսն էլ այդ հարցում բավական զիջող են: Օրինակ՝ Գրիգորը, իր խոսքով, երբեք այն տղամարդկանց կարծիքին չի եղել, ովքեր համոզված են, որ տղամարդը միշտ ճիշտ է: Նա հաճախ է գնում փոխզիջման:

Համատեղ ձեռքբերումները
Գրիգորը և Հռիփսիմեն այն զույգերից են, որոնք ամեն ինչի հասնում են միասնաբար և ինքնուրույն: Դրա վառ ապացույցներից մեկը նրանց՝ համատեղ ուժերով ձեռք բերած բնակարանն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



