Tert.am-ը գրում է․
ԵԿՄ վարչության նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել համայն հայությանը: Ուղերձում ասվում է անկախության ճանապարհին հայ ժողովուրդը հաղթահարել է դժվարություններ, պաշտպանել պետական սահմանները, Արցախի ինքնուրույնությունը: Գեներալ Մանվել Գրիգորյանը նշում է, որ 23-ամյա մեր անկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի և հիշեցնում, որ մեր հզորությունը մեր միասնության մեջ է: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի` սեպտեմբերի 21-ի տոնի առթիվ:
Անկախության մեր անցած ճանապարհին, մենք միասնաբար հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք պետական սահմանները, Արցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ և շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր բոլոր սերունդներով և արժանապատվությամբ, որովհետև, ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է»:
Մեր ժողովուրդը դժվարությունների, մաքառումների և հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը, կարող է ապահովել Արցախի այլևս անբեկանելի անկախությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



