Արդեն քանի օր է հնչում են կոչեր ԱՍԱԼԱ-ի հասցեին՝ ինչ որ քայլեր ձեռնարկելու և այլն։ Ժողովուրդ, ԱՍԱԼԱ-ն վաղուց արդեն դադարեցրել է իր գործունեությունը և չկա որպես այդպիսին։ Այն գոյություն ունի միայն պատմության դասագրքերում և ի դեմս իրենց գաղտնազերծված անդամների, որոնք ողջ են։
Հետո էլ, եկեք հասկանանք, որ ԱՍԱԼԱ-ն ստեղծվել էր նաև այն բանի պատճառով, որ չունեինք պետականություն, համենայն դեպս ազատ չէինք արտաքին քաղաքականության՝ առավել ևս Թուրքիայի դեմ պատժիչ գործողությունների իրականացնելու հարցու։
Այժմ մենք ունենք պետականություն, ունենք ԱԱԾ և ըստ իս, ԱԱԾ-ն կարող է կատարել այն գործառույթները, որոնք ակնկալվում են ԱՍԱԼԱ-ից, եթե իհարկե դա նպատակահարմար է, առավել ևս, երբ ակն բազմաթիվ նախադեպեր՝ լինի դա Իսրաելական Մոսսադը, ամերիկյան ԿԸՀ-ի գաղտնի օպերացիաների բաժինը, Բրիտանական MI6-ը, թե ռուսական ԱԴԾ--ն։



