Tert.am-ը գրում է․

Աշխարհում Էբոլայով վարակվածների թիվն առաջիկա 4 ամիսներին կարող է ավելանալ ավելի քան 100 անգամ՝ հասնելով մոտ 550.000-ի, հայտնում է Взгляд-ը՝ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկ կենտրոնին (CDC) հղումով:

CDC-ի զեկույցը, որում կհրապարակվի համապատասխան վիճակագրությունը, կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ: 
Դրանում նշվում է, որ եթե քայլեր չձեռնարկվեն մահացու վիրուսի դեմ, ապա վարակվածների թիվն առաջիկա ամիսներին հարյուր հազարների կհասնի:

«Ներկայում CDC-ն ակտիվորեն աշխատում է մի գործիքի ստեղծման ուղղությամբ, որը կօգնի մոդելավորել տարբեր սցենարներ: Կենտրոնը հույս ունի այդ ինտերակտիվ գործիքը և դրա կիրառման հրահանգները ներկայացնել արդեն մոտ ապագայում»,-ասել է CDC-ի պաշտոնական ներկայացուցիչ Բարբարա Ռեյնոլդսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել