Այսօր ընկերներիցս մեկը հրավիրեց Սևան՝ մասնակցելու կամ դիտելու Луч դասի առագաստանավերով մրցաշարը: Հաճելիորեն իմացա, որ մրցաշարը կազմակերպվել է Հայկական առագաստանավային սպորտի ֆեդերացիան և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան և մասնակիցների մեջ 2 հաշմանդամություն ունեցող կա, որոնցից մեկը լուրջ հաջողությունների է հասել այդ ոլորտում, սակայն ՀՀ-ում, մասնավորապես Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի տխրահռչակ Կանոնադրության պատճառով չի կարողացել ընդունվել և շարունակել մարզումները, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ Է: Միանգամից հիշեցի Արտակի դեպքը, որն այժմ սովորում է Ինֆորմատիկայի պետական քոլեջում, բայց մինչ այդ ցանկացել է ուսումը շարունակել նույն ինստիտուտում, բայց կրկին բախվել է այդ կանոնադրության արգելքին:
Պարոնայք Արմեն ԱշոտյանԳաբրիել Ղազարյան և Karen Andreasyan, կարծում եմ, որ 21-րդ դարի քաղաքակիրթ և ժողովրդավար երկրի համար սա ուղղակի խայտառակություն է: Չգիտեմ որքանով եք տեղյակ այս խնդրին, բայց այն հրատապ լուծում է պահանջում:
Ի դեպ Հայաստանի Պարալիմպիկ առագաստանավային թիմը, 1996-2002 թթ.-ին մասնակցել է աշխարհի առաջնությանը երկու Պարալիմպիկ խաղերին Սիդնեյում ու Ատլանտայում, ու շատ լավ արդյունքներ են ունեցել, բայց պետության կողմից օժանդակություն չստանալով սպորտաձևը մարել է: Ու հիմա փորձ է արվում պահել պահպանել այն, ինչ որ կա, ու եթե հնարավոր է զարգացման հետ երազանքներ կապել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել