Tert.am-ը գրում է․
Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփման ընթացքում պատասխանել է նաև Շոտլանդիայի հանրաքվեին վերաբերող հարցին:
Այդ առիթով Նախագահը, մասնավորապես, ասել է. «Երեկ մենք ականատես եղանք Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեին, որի միջոցով ևս մեկ ազգ ազատ կամարտահայտությամբ որոշեց սեփական ճակատագիրը տնօրինելու հարցը: Հանրաքվեի արդյունքներն արդեն պարզ են և, շոտլանդացի ժողովրդի հավաքական որոշումն արժանի է հարգանքի: Անկախ հանրաքվեի արդյունքներից` այստեղ գլխավորն այն է, որ շոտլանդացի ժողովրդին հնարավորություն ընձեռնվեց իրացնելու իր անօտարելի՝ ինքնորոշման իրավունքը:
Չեմ կարող հիացմունքի խոսքեր չարտահայտել Մեծ Բրիտանիայի կառավարության և ժողովրդի հասցեին, որոնք խնդրի կարգավորման համար ընտրեցին քաղաքակիրթ պետությանը վայել ժողովրդավարական մեթոդներ, թեև, ակնհայտ էր, թե որքան դժվար էր այդ անելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



