GalaTV.am-ը գրում է․

Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանը չի կատարել Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի թուլացման մի քանի պայմաններ: Պատժամիջոցների չեղյալ հայտարարման համար Ռուսաստանը պետք է դադարեցնի անջատողականներին աջակցելը,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Այս մասին նաև գրել է Թվիթերի իր էջում, տեղեկացնում է tvrain.ru-ն:

«Ռուսաստանի ապօրինի ներխուժումը դարձել է ԱՄՆ ու ԵՄ կողմից պատժամիջոցների կիրառման պատճառ: Անհրաժեշտ է ավելին անել` դուրս բերել զորքերը, զինտեխնիկան, դադարեցնել անջատողականներին աջակցելը»,- հայտարարել է Փսակին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել