Իրականում, պարտադիր չէ մարդուն երկար ճանաչել, որպեսզի իմանալ նրա բնավորությունը: Երբեմն բավական է պարզապես խնդրել նրան ստորագրել, իսկ յուրաքանչյուր մարդու ստորագրությունը ինդիվիդուալ է ու ինքնատիպ: Դրանցում կարելի է գտնել այս կամ այն առանձնահատկությունները, որոնք խոսում են մարդու բնավորության գծերի մասին: Հոգեբանները պնդում են, որ ստորագրության միջոցով բավականին ճշգրիտ պատկերացում է հնարավոր կազմել նրա բնովորության մասին:
Ձեզ ենք ներկայացնում հայտնի ամերիկացի հոգեբան Ջեյմս Ռասկինի ուսումնասիրության արդյունքնեը, որոնց միջոցով դուք էլ կարող եք կարդալ մարդու բնավորությունը նրա ստրոգրության մեջ:
Ռասկինը 40 հիմնական պարամետրեր է առանձնացրել ստորագրության մեջ, որը մենք դասկարգել ենք, որ ավելի հեշտ ընկալելի լինեն:
1. Ստորագրության չափսը
ա) Ընդարձակ ստորագրությունը խոսում է տվյալ մարդու գլոբալ մտածողության հակվածոււթյան մասին:
բ) Կոմպակտ ստորագրությունը խոսում է առարկայական մտածողության մասին:
2. Длина подписи:
ա) Երկար ստորագրությունը վկայում է այն մասին, որ տվյալ մարդը սովոր է խորանալ խնդրի մեջ, նստակյաց է, երբեմն չափից ավել բծախնդիր ու ձանձրալի:
բ) Կարճ ստորագրություն խոսում է իրադարձությունների ընթացքը արագ հասկանալու ունակության մասին: Նման մարդիկ սովոր չեն մոնոտոն աշխատանքին:
3. Ստորագրության տիպը
ա) Կլորավունը խոսում է մարդու փափկասրտության, բարության ու հավասարակշռվածության մասին:
բ) Անկյուններով ստորագրությունը վկայում է անհանդուրժողականության, պատվախնդրության, դյուրագրգիռության, համառության, անլախության մասին:
4. Տառերի միջև եղած միջակայքը
ա) Մեծ միջակայքերը խոսում են առատաձեռնության ու ծախսելու նկատմամբ թուլության մասին:
բ) Մոտիկ գրված տառերով կարելի է ճանաչել ժլատ մարդուն, հատկապես, եթե տառերն էլ փոքր են:
5. Ստորագրության մեջ տարբեր էլեմենտների առկայությունը
ա) Օղակը վկայում է կպչուն մտքերի առկայության մասին:
բ) Ոլորանները վկայում են զգուշավորության մասին:
գ) Պատկերների առկայությունը վկայում են ստեղծագործական մատածողության մասին:
դ) Տարրերի միավորումըվկայում են գործունեության համատեղելիության հասնելու ձգտման մասին:
6. Ստորագրության թեքվածություն
ա) Դեպի ձախ թեքվածությունը վկայում է ինքնակամության և վառ նահատականության մասին
բ) Դեպի աջ թեքվածությունը վկայում է հավասարակշռվածության և ընկալունակության մասին:
գ) Ուղիղ ստորագրությունը խոսում է զսպվածության և ուղղամտութան մասին:
դ) Տարատեսակ թեքվածությունը խոսում է անազնվության ու ինքնամփոփության մասին:
ե) Պառկած տառեերը վկայում են լուրջ հոգեկան խնդիրների մասին:
7. Վերջին շտրիխի ուղղվածությունը
ա) Դեպի վեր՝ լավատես է
բ) Դեպի վար՝ վատատես է
գ) Ուղիղ՝ հավասարակշռված բնավորություն
8. Ստորագրության «պոչի» երկարությունը
Որքան ավելի երկար է «պոչը», այնքան ավելի անհանդուրժողական է մարդու այլոց կարծիքների հանդեպ: Դա նաև շրջահայացության ու զգուշավորության մասին է մկայում: Որքան ավելի կարճ է պոչը, այնքան ավելի անհոգ է մարդը:
9. Ստորագրության ընդգծում
ա) Նորքևից՝ ինքնասիրություն, նեղացկոտություն, այլոց կարծիքներից կախվածություն:
բ) Վերրից՝ հպարտություն ու սնապանծություն:
գ) Ջնջված ստորագրություն՝ ինքնաքննադատություն, դժգոյություն սեփական անձի հանդեպ, կասկածամտություն:
10. Սիմետրիկության նշաններ
ա) Սիմետրիկությունը խոսում է վստահելիության մասին:
բ) Ասիմետրիկությունը վկայում է անկայուն բնավորության մասին և անկայուն տրամադրության մասին:
գ) Թռիչքային սիմետրիկությունը վկայում է էմոցիոնալության և անհավասարակշռության մասին:
11. Բարդություն ու պարզություն
ա) Պարզ ստորագորթյունը վկայում է նրա մասին, որ մարդն ապրում է «Խնդիրներ չկան» սկզբունքով:
բ) «Ծանրաբեռնված» ստորագրությունը վկայում է ծանր բնավորություն:
գ) Օրիգինալությունը վկայում է ստեղծագործական պոտենցիալի մասի:
12. Ընթեռնլիություն
Որքան ավելի ընթեռնելի է ձեռագիրը, այնքան ավելի բաց բնավորություն ունի դրա տերը:
13. Սեղմվածություն աստիճանը
ա) Չափից ավելի պինդ սեղմված գրչով արված ստորագրությունը խոսում է ագրեսիվության մասին:
բ) Թույլ սեղմվածությունը վկայում է գաղտնապահության մասին:
գ) Ուժեղը՝ վստահության մասին: