Tert.am-ը գրում է․

«Նաիրիտ» գործարանի խնդրի շուրջ սկսված քննարկումները նպատակ ունեն ձևավորելու ներդրումային փաթեթ, որը կներկայացվի պոտենցիալ ներդրողներին՝ մրցույթի կամ բանակցությունների միջոցով: Այսօր նախարարությունում անցկացված քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Այդ փաթեթը պետք է կազմվի մասնագիտացված կառույցների կողմից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է լուծվելու գործարանի պարտքերի խնդիր, նախարարը պատասխանեց. «Մեր առաջին խնդիրն է՝ անել այնպես, որ պարտքերը գործարանի վերագործարկմանը չխանգարեն, այլապես մենք ներդրող չենք գտնի: Ինչ վերաբերում է պարտքերին, ապա մի քանի միջոց կա: Դրանցից մեկը պարտքերի ժամանակավոր սառեցումն է, և գործարանի վերագործարկումից հետո ստեղծել հատուկ հանձնաժողով պարտքերի կառավարման համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել