Araratnews.am-ը գրում է․
Քաղաքագետ, «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ այսօր ամբողջ աշխարհում են ժողովուրդները պայքարում ինքնորոշման համար:
«Անկախությունը շքանշան չէ, որ քեզ տալիս են լավ պահվածքի համար, այն կոնֆետ չէ, որ տալիս են, եթե դու լավ ես սովորել դասերդ: Անկախությունը չեն տալիս, դրան հասնում են ու որոշ դեպքերում էլ ճանաչում են: Ընդամենը 100 տարի առաջ աշխարհում պետությունների թիվն այնքան էլ մեծ չէր: Հիմա ավելի քան 200 պետություն կա աշխարհում: Պետություններն անընդհատ ձևավորվում են: Դրանք չեն կարող չձևավորվել: Ավելին, այդ գործընթացը դեռ երկար կշարունակվի: Բոլոր դեպքերը նույնը չեն: Ֆրանսիայի վերաբերմունքը Կորսիկայի նկատմամբ նույնը չէ, ինչ Բրիտանիայինը` Շոտլանդիայի նկատմամբ»,- ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



