Tert.am-ը գրում է․
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն իր հարցերն ուղղեց վթարի գործով ավտոտեխնիկական փորձագետին:
Փաստաբանը փորձագետ Խորեն Զաքարյանից նախ ճշտեց, թե «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ինչ աստիճան է շրջվել բախման հետևանքով, որին ի պատասխան փորձագետն ասաց, թե շրջվել է մոտ 180 աստիճան:
«Դա նշանակո՞ւմ է, որ «Նիվան» շրջվելու հետևանքով կանգնել է իր կանգնած դիրքին հակառակ ուղղությամբ»,- փորձագետին հարց ուղղեց պաշտպանը: Պատասխանելով հարցին՝ փորձագետ Խորեն Զաքարյանը ցույց տալով վթարի մակետի մեքենաները՝ Նիկոլայ Բաղդասարյանին ասաց. «Դուք մեքենան շրջում եք տեղում, բայց տեղաշարժ չեք տալիս դրան»:
Վարդան Պետրոսյանի պաշտպանը, սակայն, համարեց, որ փորձագետն իր հարցին չի պատասխանել:
Փաստաբանը նախ հիշեցրեց, որ փորձաքննությունը սկսվել է նոյեմբերի 4-ին, ապա նոյեմբերի 5-ին կասեցվել, իսկ որպեսզի փորձագետին տրամադրվեն ելակետային տվյալներ, հետո նոյեմբերի 6-ի երեկոյան արդեն փորձաքննությունն ավարտվել է, 7-ին արդեն պատրաստ է եղել փորձագիտական եզրակացությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ