Tert.am-ը գրում է․

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Թոքմաջյանը ճանաչվել է որպես տուժող։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ 

Նշվում է, որ ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել