Araratnews.am-ը գրում է․
Երկու օր առաջ, երբ քառյակի նիստից հետո, մենք որոշեցինք չմասնակցել հանրահավաքին, անհրաժեշտություն առաջցավ ավելի մանրամասն բացատրություն տալու: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Քառյակի վերջին նիստը, վերջին քննարկումները, եզրակացությունները անցնել են շատ հանդարտ, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: Մենք հասկացել ենք իրար: Այո, կա առանցքային խնդիր, բայց մյուս բոլոր հարցերում մեր համագործակցությունը շարունակվելու է, քառյակի ֆորմատը պահպանվելու է: Այդ պայամանավորվածությունը քաղաքական գործիչների մակարդակով պահպանվում է»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ հանրահավաքի համար քննարկել են հնարավոր տարբերակները մյուս երեք քաղաքական ուժերի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



