Վերջին երկու օրվա ընթացքում հաճախ եմ լսում կարծիք, թե ավելի լավ է առարկայական բաներով զբաղվենք և ոչ թե կայքեր կոտրենք, փորձեմ հակադարձել. Չգիտեք հիշում եք թե չէ, բայց արցախյան ազատամարտից հետո Հայաստանում գերիշխում էր տեսակետ, թե էդ ինտեռնետ-ՓՌ բան սաղ սուտա, կարևորը Արցախը մերն է, մնացածը հեչ ինչ ուզում են թող անեն ադրբեջանցիները, մեկա մենք ենք ճիշտը ու աշխարհը դա գիտի, այսպես մենք հասանք նրան, որ Ադրբեջանը կամաց կամաց, փոքր, ես կասեի պուճուրիկ քայլերով առաջ անցավ մեզանից, ստեղծեց ուժեղ քարոզչամեքենա և որ ամենավտանգավորն է, կարողացավ իր ժողովրդին համոզել, որ մենք 0 ենք և իրենց երբ ուզեն մեզ կարող են վերացնեն: Վերջին տարիներին սակայն վիճակը փոխվել է, մերոնք արդեն գնալով ավելի լուրջ ուշադրություն են դարձնում հատկապես տեղեկատվական անվտանգությանը և կարծես թե վիճակը բարելավվում է: Վերադառնամ կայքերին` Հիմա մի պահ պատկերացրեք միջին վիճակագրական ադրբեջանցու հոգեվիճակ, ով ամեն օր ու անընդհատ լսում է իր պետության հզորության և հայի քոսոտ ու աղքատ լինելու մասին, որ իրենք ունենք ԶԼՄ ներ, որ ամբողջ աշխարհն է կարդում և ունեն աշխարհի լավագույն հաքերական թիմերից մեկը, որ երբ ուզեն հայաստաի ինտերնետը կանջատեն ևն: Բայց արի ու տես, որ էդ ադրբեջանցին արդեն երկու օր է տեսնում է, թե ինչպես է կոտրվում իր երկրի նախագահի կայքը, կոտրվում են առաջատար լրատվական կայքերը, տեսնում է, որ հայերն արդեն սկսում են ուղղակի զվարճանալ և տեսնում է նաև, որ հայկական կայքերը լավ էլ աշխատում են: Ասացեք խնդրեմ, միթե այդ մարդը չի սկսի վախենալ և կասկածանով վերաբերվել իր երկրի հզորության միֆին? Հաշվի առեք նաև, որ համացանցից օգտվում է հիմնականում երիտասարդ սերունդը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել