Tert.am-ը գրում է․

Եթե «Հայ ազգային կոնգրեսը» նայում է առաջ, դրական փոփոխություններ է անում, կարելի է քննարկել նրանց նախագիծը, որը նախատեսում է էլեկտրոնային քվեարկություն՝ ըստ պատգամավորի մատնահետքի, բայց նախագիծը պետք է քննարկել նաև տեխնիկական տեսանկյունից:

Այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսում է էլեկտրոնային քվեարկություն՝ պատգամավորների մատնահետքով՝ այլոց փոխարեն քվեարկությունները բացառելու համար:

«Արդյո՞ք տեխնիկապես հնարավոր է լինելու այդ համակարգը: Եվ պետք է ասեմ նաև հետևյալը՝ ես հասկանում եմ, որ առաջիկայում՝ էդ հանրահավաքներին պատրաստվելու ճանապարհին, պետք է օգտագործվեն թույլատրելի և ոչ թույլատրելի հնարքներ, և մենք նաև նախատեսել էինք, որ նմանատիպ նախագծերով մեր որոշ գործընկերներ հանդես կգան: Բայց պետք է նշեմ, որ իշխանական մեծամասնությունը կարողանում է իր առջև դրված խնդիրը լուծել, այսինքն՝ այն հարցերը, որ կան, 70-72 ձայներով մենք կարողանում ենք ապահովել: Ասեմ ավելին՝ դա արտահայտվում է ոչ միայն թվաքանակով, այլև բովանդակային քննարկման ժամանակ: Հետևաբար, առաջարկություններ ներկայացնելը բացառապես իրենց խնդիրն է»,-նշեց Հովհաննես Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել