Galatv.am-ը գրում է․
Ինչո՞ւ են մարդկանց մոտ հայտնվում ֆոբիաներ եւ վախեր, բացատրել դժվար է: Ֆոբիաների դասակարգման մեջ, օրինակ, հանդիպում են ծաղրածուներից, սարդերից, մթությունից եւ այլ վախեր: Սակայն դրանց առաջացման պատճառները շատ պարզ են. ինքնապահպանման բնազդի ռացիոնալ եւ զգացմունքային գործողության հետեւանք են: Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, չի կարելի անվանել հաստատուն, կանխատեսելի եւ անվտանգ: Դուք չէք կարող հարյուր տոկոսով ասել, որ վաղը մի մութ անկյունում ձեզ չի հանդիպի կողոպտիչը, ավտոմեքենան վրաերթ չի կատարի, ձեր տունը չի այրվի եւ այլ բաներ:
Այս հոդվածում դուք կիմանաք այն մասին, թե ինչից են ամենաշատը վախենում ամերիկացիները՝ համաձայն հարցումների, որոնք կատարել է Ամերիկյան հասարակական կարծիքի ինստիտուտը։ Եվ շատերը չնայած կարծում են, որ իրենց հետ երբեք վատ բան չի պատահի, ժխտել պետք չէ. մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել ոչ ճիշտ տեղում ոչ ճիշտ ժամանակ:
10. Սպանության զոհ դառնալ – 7%
Սա ամենաշատ տարածված վախերից մեկն է եւ անհատական, քանի որ մենք փաստացի ամեն օր լրատվամիջոցներով կարդում ենք բռնությամբ կատարած հանցագործությունների մասին՝ մահվան ելքով: Սակայն եթե հավատանք Հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտին, ԱՄՆ-ի բնակիչները սպանության զոհ դառնալուց վախենում են ամենաքիչը (համեմատած ներկայացված ցուցակի մնացած կետերի): Հավանաբար նրանք պարզապես բացառում են այն հնարավորությունը, որ նմանատիպ բան կարող է նաեւ իրենց հետ պատահել, քանի որ համաձայն վիճակագրության՝ սպանված լինելու հավանականությունը ընկնում է 16 հազարից մեկին: Եվ դա այնքան էլ սարսափելի չի հնչում: Սակայն այդ թվերը վերաբերում են ամբողջ աշխարհին: ԱՄՆ-ի բնակիչների համար սպանվելու հավանականությունը մի քանի անգամ ավելի բարձր է:

09. Ատելության հողի վրա կատարված հանցագործության զոհ – 8%
Ատելության հողի վրա կատարված հանցագործություններին կարելի է վերագրել ամեն ինչ՝ սկսած վանդալիզմից եւ վերջացրած խաչեր այրելով եւ Լինչի դատաստանի ենթարկելով: Որոշակի խմբեր ավելի շատ խոցելի են, քան մյուսները. խոսքը գնում է ռասսայական եւ սեռական փոքրամասնությունների մասին: Ամերիկայում ներկայում գոյություն ունեն բավական շատ անօրինական շարժումներ, որոնց ակտիվիստները բռնություն են քարոզում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինչ-որ ձեւով տարբերվում են մյուսներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



