«Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ հերթական ռազբորկա է գրանցվել մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում:

Որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Արսեն Մկոյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան հրազենային վիրավորումը պատճառել է «Ժագա» մականունը կրող հեղինակություն համարվող անձը, որը նույն թաղամասի բնակիչ է, և առայժմ չճշտված տեղեկություններով՝ օրեր առաջ վերադարձել Հայաստան:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Ա. Մկոյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել