«Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այնտեղ, ուր նա կրում էր իր պատիժը կալանավորվելու առաջին օրերից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ղուկասյանը «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել՝ պատիժը կրելու համար:

Նա բանտում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, և, հակառակ ՔԿՀ ղեկավարության հրահանգներին, չի ենթարկվել կարգուկանոնին ու տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ: Ամենայն հավանականությամբ ՔԿՀ ղեկավարությունը «գլուխն ազատելու» համար խնդրել է երևանյան վերադասին՝ Վահե Ղուկասյանին «Նուբարաշեն» ՔՀԿ տեղափոխել»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել