Replik.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերջին ժամանակներս շատ արագ քաշ է հավաքում: Ինչպես պատմում են հյուսիսկորեական պետությունից փախչածները, Կիմ Չեն Ինը ցանկանում է նմանվել իր հանգուցյալ պապիկին: Այդ նպատակի համար նա մեծ քանակությամբ շվեյցարական պանիր է ուտում, որը գրավել է նրա քիմքը` արտասահմանում սովորելու տարիներին:

Աղբյուրները նաև հայտնում են, որ պանիրը, որն ուտում է Կիմ Չեն Ինը հատուկ է բերվում Եվրոպայից, և դա այն դեպքում, որ Հյուսիսային Կորեայում աղքատության մակարդակը շատ բարձր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել