Tert.am-ը գրում է․
Եթե ըմբշամարտի հունահռոմեական ոճի 76 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արսեն Ջուլֆալակյանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգև հանձնի, ապա նա մեծ սիրով կընդունի: «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրավիրված ֆեյսբուքյան ասուլիսին պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե հաշվի առնելով երկրի վիճակը՝ կընդունի՞ Նախագահի ձեռքից որևէ պարգև:
«Երբեք ոչ մի երկրում չկա իդեալական վերաբերմունք քաղաքական ղեկավարության նկատմամբ։ Եթե տվյալ անձը չի ընդունում Նախագահին, չի նշանակում, որ բոլորը չեն ընդունում, եթե չի ընդունում՝ պետք է ելնի պայքարի: Ինչո՞ւ պետք է հրաժարվեմ պարգևից, որին իրոք արժանի եմ: Նման դեպքում մտքիս ծայրով չի անցնի հրաժարվել, քանի որ դա իմ աշխատանքի պարգևն է. ցանկացած երկրում Նախագահի կողմից պարգև ստանալը պատվավոր է»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ