Հարսանիք բլոգը այսօր իր ընթերցողներին պատմելու է իսկապես շատ հուզիչ պատմություն:
Հարսանիքից երկու ամիս առաջ երիտասարդ հարսնացու Ջանինի կյանքը ոտքից գլուխ շուռ եկավ: Նրա ապրեց շատ դժվարին ժամանակներ՝ սգալով անսպասելիորեն կյանքից հեռացած իր փեսացուի՝ Ջոնիի մահը:
Որոշ ժամանակ անց, երբ նրա սրտի սպիները փոքր-ինչ լավացել էին, նրա մոտ մի յուրօրինակ գաղափար առաջացավ: Նա որոշեց ստորջրյա ֆոտոշարք ստեղծել այն զգեստով, որը այդպես էլ հնարավորություն չունեցավ կրելու: Ջանինինը միշտ հավատացել է ջրի կախարդական ուժին, և նա կարծում էր, որ ստորջրյա ֆոտոշարքը թույլ կտա իրեն հանգստացնել սիրելի էակի կորստյան ցավը:
<Այն բանից հետո, երբ ես լսեցի Ջանինինի պատմությունը, մտածեցի, որ սա հրաշալի հնարավորություն է ստեղծելու հեքիաթային արկածներ առանց այն էլ տառապած աղջկա համար>,-պատմում է ֆոտոշարքի լուսանկարիչը:
<Ես իսկապես զգում էի, որ Ջոնին վերևից ժպտում է ինձ, և ինձ թվում էր, որ սա ինձ հնարավորություն կտա փակել կյանքիս այս էջը, և վերջապես սկսել նորից ապրել: Նրա մահվանից երեք ամիս անց ես ինձ իսկապես երջանիկ էի զգում>,-ասում է Ջանինը:
Դիտեք ֆոտոշարքը, և իսկապես վերջում կհամոզվեք, որ լուսանկարչի և դժբախտ հարսնացուի խենթ գաղափարը իսկապես հաջողվել է: