168.am-ը գրում է․
«Եթե քաղաքական դաշտում իշխանության դիրքորոշումը ձևակերպեինք 3 կետանոց դեկլարացիայով, ապա առաջին կետը կոդավորված է, փակ է, երկրորդը՝ կոդավորված է, երրորդ կետը գրված է՝ մեր հոգսը ձեր անվտանգությունն է ու փոքրիկ աստղիկ է դրած, աստղիկի տակ կոդի բանալին է դրված, գրված է առաջին կետ՝ տես՝ Լենին-Աթաթուրք պայմանագիրը: Ես կարծում եմ՝ առաջինը պետք է լինի պայքար կոռուպցիայի դեմ: Երկրորդ կետի բանալին էլի տրված է՝ «եթե-ապա»՝ տես՝ Մոլդովա-Ուկրաինա-Վրաստան- Ադրբեջան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատկերավոր նկարագրեց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Ըստ Ա. Արշակյանի՝ քաղաքական մեծամասնությունը՝ Հանրապետական կուսակցությունը, մեզ ասում է, որ բոլոր մյուս խնդիրներն իր համար երկրորդական են, Հայաստանի համար առաջին խնդիրը անվտնագությունն է: Ամեն ինչի սկիզբը դա է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



