4Araratnews.am-ը գրում է․

«Հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի զարգացումմները կախված են լինելու նրանից, թե ինչ ակտիվությամբ կմասնակցեն մեր քաղաքացիները, ամեն ինչ գտնվում է հասարակության ձեռքում: Հասարակությունը պետք է ուղղորդի` իր մասնակցությամբ, իր բացականչություններով, իր էներգետիկայով»,- այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանի խոսքով` քաղաքացիներին այժմ չեն հուզում ո´չ սահմանադրական բարեփոխումները, ոչ տասներկու կետերը. «Քաղաքացիներին միայն մի բան է հուզում` երբ ենք միասին ելնելու պայքարի` այս իշխանություններին հեռացնելու համար: Կարծես թե կա նմամ շանս. երեք ազդեցիկ քաղաքական ուժեր միասին հանրահավաք են անցկացնելու, հասարակությանը մնում է միան մի բան` մասնակցեն ու ներկայացնեն իրենց պահանջները: Եթե անգամ մենք շեղվենք քաղաքական ուղուց իրենք հրապարակում ցույց տան, թե որ ուղղությամբ մենք պետք է գնանք»,- ընդգծեց բանախոսը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել