Ադրբեջանական ԶԼՄ-ները կառչել են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կողմից ասված «հիվանդ» բառից ու ընդամենը այդ մեկ բառի շուրջ մի ամբողջ քարոզչական աշտարակ են ուզում կառուցել, իբր տեսեք-տեսեք, Հայաստանում իրենց գերիներին իննչ վատ են վերաբերվում, եթե գերի ես ընկնում ուրեմն հիվանդ ես:
Մինչդեռ նախարարի ասածի մեջ ոչ մի տողատակ չկար, անգամ ֆրազ էլ չէին կկարողացել կոնտեքստից պոկել, այլ ընդամենը բառ: Իսկ նախարարն ընդամենը ակնարկել էր, որ ադրբեջանական կողմը հիվանդ, այսինքն առողջական խնդիրներ ունեցող ծերունիներին՝ որպես դիվերսանտ մատուցելու կայուն վարքագիծ է դրսևորում: Դա իհարկե անհեթհեթություն է և աբսուրդ, ինչպես նաև աբսուրդ է փորձել նախարարի ասածի մեջ հեգնական կամ վիրավորական տարր գտնելը՝ ուղղված գերության մեջ հայյտնված մեր հայրենակիցներին:
Հայաստանը՝ ի դեմս ՊՆ-ի, ունի բոլոր իրավունքները, այդ թվում բարոյական, Ադրբեջանին նման դիտողություններ անելու, որովհետև ինչ-ինչ, բայց աջ ու ձախ որպես ադրբեջանական դիվերսանտ ներկայացնելու ավանդույթ մեզ մոտ չկա: Եթե դիվերսանտ է լինում, ասում են դիվերսանտ է և դա ապացուցում են փաստերով: Եթե դիվերսանտ չէ, ապա բաց են թողնում, ինչպես դա եղավ օրերս ձերբակալված անչափահաս ադրբեջանցու պարագայում, ով ի դեպ բարձրաստիճան ադրբեջանցի ոստիկանի զավակ էր: Ու նկատեք, մենք ոչ մի առևտուր, ոչ մի նախապայման, ոչ մի այլ բան թույլ չտվեցինք մեր կողմից ու ոչ մեկի մտքով չանցավ այդ տղային, որպես դիվերսանտ ներկայացնել:
Մենք որպես դիվերսանտ չենք ներկայացնում նաև մեզ հանձնված, կամ մեր զինովրների կողմից բռնված այն ադրբեջանական զինծառայողներին, ովքեր ժամկետային ծառայություն իրականացնելիս, ինչ-ինչ պայմաններում ընկնում են մեր ձեռքը ու որպես կանոն՝ նորից բաց ենք թողնում, առանց նախապայմանների ու դիվերսիոն գործողությունների մասին միֆերի:
Այնպես որ, եթե ինչ որ կողմի հանդեպ կարելի է «հիվանդ» եզրույթը կիրառել, որպես վիրավորանք, ապա դա պաաշտոնական բաքուն ու դրա քարոզիչներն են, ովքեր իրենք հիվանդ լինելով՝ հիվանդագին հայատյացություն ու դավադրությունների տեսությունների հանդեպ հակվածություն են սերմանում իրենց հասարակության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1476313042634635&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել