Aroxj.am-ը գրում է․
Ամսվա ընթացքում նույնիսկ մի քանի մարզումներ բաց թողնելը բացասական է ազդում մեր մարմնի և առողջության վրա: Մեզանից շատերը մարզումները ժամանակավոր կամ գուցե տևական ժամանակով դադարեցնում են տարբեր պատճառներով: Իսկ թե որ դեպքում ինչ ազդեցություն է ունենում, ներկայացնում էAroxj.am-ը:
5 տարածված պատճառները
Իրավիճակ 1 Դուք ունեցել եք ծանրաբեռնված աշխատանքային ամիս և դադարել եք շաբաթական 4 անգամ մարզասրահ գնալը:
Արդյունքը - Ուժային մարզումները իդեալական արդյունք են տալիս քաշը նվազեցնելու, մկանային զանգված ունենալու և ընդհանրապես առողջ մնալու համար: Մի ամբողջ ամիս մարզումները դադարեցնելու դեպքում անմիջապես կզգաք տարբերություն, օրինակ, ծանրություն բարձրացնելը կդժվարանա ձեզ համար, աստիճաններ բարձրանալիս միանգամից կհոգնեք: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր նոր են սկսում մարզասրահ հաճախել, 2 ամսվա ընթացքում տոկոսով ավելի ուժեղ են լինում նախկինի համեմատ, այնուհետև 2 ամիս պարապմունքները դադարեցնելու դեպքում այդ արդյունքը նվազում է 23 տոկոսով: Ստացվում է, որ այսպես ասած, մնում է ստացված արդյունքի 50 տոկոսը: Նախկին արդյունքին վերադառնալու համար ձեզանից կպահանջվի բաց թողած ժամանակի կես:
Իրավիճակ 2
Նախկինում դուք ծանրաձողով <<հրաշքներ էիք գործում>> , բայց այժմ դադարել եք զբաղվել ուժային մարզումներով մի քանի ամիս՝ սահմանափակվելով մարզասրահում վազքուղու վրա մարզվելով:
Արդյունքը -Այսպիսի դեպքերում պետք է որ ձեր մարզական պատրաստվածությունը լինի միջին մակարդակում: Այդուհանդերձ կարող եք նկատել նաև, որ մկանային տոնուսը թուլացել է: Առանց ուժային մարզումների դուք կկորցնեք մկանայի զանգվածը և կհավաքեք ավելորդ ճարպեր, նույնիսկ եթե քաշի փոփոխություն չլինի:
Իրավիճակ 3 Դուք մասնակցում եք վազքի մարաթոնի, որին պատրաստվել էիք մեծ խանդավառությամբ, սակայ դրանից հետո մի ամբողջ շաբաթ հանգստանում եք:
Արդյունքը - Այդպիսի հանգիստը լավ մարզավիճակում գտնվող մարդու համար մեծ կորուստ չէ, քանի որ այսպիսի մարդիկ կարողանում են արագ վերականգնվել: Ավելացրեք ուժային մարզումները՝ մկանները լավ մարզավիճակում պահելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ