1in.am-ը գրում է․
Գրանդ անունով փղիկը, որին Թբիլիսիի կենդանաբանական այգի էին տեղափոխել Հայաստանից, կդառնա համաշխարհային հռչակ վայելող ատամնաբույժ Փիթեր Կերտեսի հաճախորդը՝ գրում է «Գրուզիա օնլայնը»:
Բանն այն է, որ փղիկը կոտրել էր ժանիքները: Վիրահատությունը նախատեսված է սեպտեմբերի 18-ին:

Փղիկին այդ վիճակով երկար պահել չէր կարելի, քանի որ օրգանիզմում բորբոքման օջախը ժամանակի հետ կարող էր կենդանու մահվան պատճառ դառնալ:
«Այդ պատճառով փղիկի առողջության ու կյանքի համար որոշվել էր կատարել վիրահատություն և հեռացնել կոտրված ժանիքները»,- հայտնել են Թբիլիսիի կենդանաբանական այգուց:
6 տոննա կշռող կենդանին Երևանից Թբիլիսի էր տեղափոխվել այս տարվա հունիսի 12-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1431008.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



