Replik.am-ը գրում է.

Apple-ի պաշտնական կայքից տեղեկանում ենք, որ այսօրվանից ընկերությունը հնարավորություն կտա իր օգտատերերին օգտվել iOS օպերացիոն համակարգից:

Դրա միջոցով  սարքերի տերերը կարող են թարմացնել իրենց օպերացիոն հարթակը: Նոր iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ը, որոնք վաճառքի կհանվեն սեպտեմբերի 19-ին, կմատակարարվեն  iOS 8-ով:

Նշենք նաև, որ նոր iOS 8-ում հայտնվել է առողջությանը հետևող HealthKit ծրագիրը, ինչպես նաև HomeKit հարթակը, որով օգտատերը կարող է բջջայինով կառավարել կենցաղային էլեկտրոնիկան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել