Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com֊ի տեղեկություններով՝ այսօր կալանավորվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը, և Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (միլիցեքի բանտ)։ Ֆոտլրագրողը հայտնում է նաև , որ այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ֊լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Իջևանի ոստիկանապետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, ով Վ․ Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ պաշտոնից։ Դեռևս օգոստոսի 2-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Իջևան քաղաքի «Իջևանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին։
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ