GalaTV.am-ը գրում է.

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մոսկվայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցներից մեկի` Վյաչեսլավ Դոկուչաեւի կողմից առաջ է քաշվել սենսացիոն վարկած: Ըստ նրա, «սեւ խոռոչների» ներսում միանգամայն հնարավոր է, որ գտնվեն ոչ միայն մատերիայի ամենափոքր մասնիկներ, այլ նաեւ լիովին բնակեցված մոլորակներ, որտեղ կան կենդանի օրգանիզմներ: Այդպիսի «սեւ խոռոչներն», ըստ ամենայնի, կարող են ձեւավորել մեր արեգակնային համակարգին նման ինչ-որ բան, որտեղ մոլորակները պտտվում են իրենց ուղեծրի շուրջը:

Ավելի վաղ գոյություն ուներ կարծիք, որ ընկնելով «սեւ խոռոչի» գոտի՝ բոլոր տիեզերական մարմինները ներծծվում են նրա մեջ եւ անհետանում առանց հետքի: Բայց այդպիսի պնդումը չունի որեւէ ապացույց: Վյաչեսլավ Դոկուչաեւը բարդ հաշվարկներ է կատարել, որոնց համաձայն կարելի է ենթադրել, որ պտտվող «սեւ խոռոչը» կարող է ունենալ շատ բարդ ներքին կառուցվածք: Դրա ներսում կենտրոնական սինգյուլար կետի շուրջ կարող են պտտվել ինչպես միկրոմասնիկներ`ֆոտոններ եւ պրոտոններ, այնպես էլ ավելի մեծ տիեզերական մարմիններ եւ նույնիսկ մոլորակներ:

Գիտության մեջ սինգյուլար կետ անվանում են «սեւ խոռոչի» կենտրոնը, որտեղ տարածության եւ ժամանակի կոորդինատները գնում են դեպի անվերջություն: Գիտնականները կարծում են, որ ընկնելով «սեւ խոռոչի» ազդեցության տակ՝ օբյեկտը ետեւում է թողնում իրադարձության հորիզոնը: Տվյալ հասկացությունը նշանակում է մոտավոր սահման տարածություն-ժամանակի մեջ: Առաջին հերթին տվյալ հասկացությունը կապված է վարկածի հետ, որ գոյություն չունի տեղեկատվություն, որը կկարողանար տարածվել ավելի արագ, քան լույսի արագությունը:

Աստղաֆիզիկոսները կարծում են, որ «սեւ խոռոչի» ներսում լույսը կարող է տարածվել տարբեր ուղղությամբ՝ ինչպես իր, այնպես էլ այլ ուղղությամբ: Բայց հայտնվելով իրադարձության հորիզոնից դուրս` լույսը երբեք ի վիճակի չէ հատել դրա սահմանները: Որովհետեւ եթե օբյեկտը տեղակայված է հորիզոնի այդ երեւակայական գծի տակ, ապա այն կարող է շարժվել միայն «սեւ խոռոչի» ներսում եւ ոչ մի կերպ ի վիճակի չէ վերստին արտաքին աշխարհում հայտնվել:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել